Արցախի կառավարության եռամյա ծրագիրը հավանության է արժանացել


14:42 , 11 հունիս, 2015

Hetq.am-ը գրում է.

ԼՂՀ կառավարությունը  ԼՂՀ Ազգային ժողով էր ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը: Ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12:50-ին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 11-ի ժամը 12:50, այսինքն` «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն, 24 ժամվա ընթացքում, չի ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու  մասին որոշման նախագիծ` կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած»,- հայտնում է ԼՂՀ ԱԺ-ն: