Քանի դեռ պտտվում է Երկիր մոլորակը, տեսնելու ենք հայրերի ու որդիների հավերժական հակամարտությունը


16:21 , 10 հունիս, 2015

Երբ երիտասարդ ենք լինում, չենք լսում մեր հայրերին ու պապերին և բազմաթիվ սխալներ ենք գործում: Երբ մեծանանք, արդեն մեր որդիներն ու թոռները չեն լսելու մեզ և կրկնելու են նույն սխալների շարանը: Եվ այդպես շարունակ…Քանի դեռ պտտվում է Երկիր մոլորակը, տեսնելու ենք հայրերի ու որդիների հավերժական հակամարտությունը: Միգուցե, որդիները, չնայած իրենց երիտասարդական անզուսպ կրակին, գան այն գիտակցությանն, որ եկել է հայրերից ու պապերից դասեր քաղելու ժամանակը, հետագայում` այդ սխալների դասերը իրենց որդիներին և թոռներին չուսուցանելու համար: