Հայաստանը 82-րդն է «ՖԻՖԱ»-ի դասակարգման աղյուսակում


13:28 , 7 նոյեմբեր, 2012

2012 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակվել է ազգային հավաքականների «ՖԻՖԱ»-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին 444 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 82-րդ հորիզոնականը: 
Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինայի ընտրանին: 
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին:

1. Իսպանիա – 1564 (միավոր)
2. Գերմանիա – 1421
3. Արգենտինա – 1349
4. Պորտուգալիա - 1178
5. Իտալիա – 1169
6. Անգլիա – 1167
7. Հոլանդիա – 1128
8. Կոլումբիա - 1110
9. Ռուսաստան – 1084
10. Խորվաթիա – 1078
22. Դանիա – 851
25. Չեխիա – 806
40. Բուլղարիա - 627
55. Ուկրաինա – 575
65. Վրաստան – 499
69. Ուզբեկստան – 490
74. Բելառուս – 478
82. ՀԱՅԱՍՏԱՆ – 444
84. Էստոնիա – 430
108. Լատվիա – 322
119. Լիտվա – 296
123. Ադրբեջան – 277
129. Թուրքմենստան – 254
132. Մոլդովա – 241
137. Տաջիկստան – 225
140. Ղազախստան – 200
150. Մալթա – 166
200. Ղրղզստան – 20