Զինվորի բուժման համար անհրաժեշտ գումարը փոխանցել են ՊՆ-ն և Առողջապահության նախարարությունը


13:06 , 7 նոյեմբեր, 2012

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ՇՏԱՊ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ... Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Պաշտպանության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ արդեն փոխանցել է զինվոր Արթուր Քոչարյանի բուժման համար անհրաժեշտ 67.000 ԱՄՆ դոլարը: Այսօր առավոտյան «Արյան կենտրոն»-ում շրջանառվող խոսակցություններից իմացա, որ փոխանցումը արդեն կատարվել է: Կեսը փոխանցել է Պաշտպանության նախարարությունը, մյուսը կեսը՝ Առողջապահության նախարարությունը: