Esem.am-ը գրում է.
Ութ տարի առաջ այս օրը միմյանց հավերժ երջանկացնելու, տր և հնազանդ լինելու խոստում են տվել երգիչ Գևորգ Բարսամյանն ու կինը` դաշնակահարուհի Նինան: Գևորգի ու Նինայի հանդիպումը տեղիէ ունեցել 2003-ի սեպտեմբերին Կոնսերվատորիայի միջանցքում, իսկ 2007-ին զույգը պսակադրվել է Սուրբ Զորավոր եկեղեցում:
«Երբ հանդիպեցինք, երկուսս էլ ուսանող էինք. ես սովորում էի դասական վոկալի բաժնում, իսկ Նինան` ապագա դաշնակահարուհի էր: Մի քանի տարի ընկերություն անելուց հետո նշանվեցինք, որից երկու տարի անց, երբ ավարտեցինք, ամուսնացանք»,- ESem.am-ին պատմեց Գևորգը:
Իր հայկական ավանդական և, իր խոսքով, ուրախ հարսանիքի մասին պատմելիս երգիչն ասաց. «Ամենաշատը տպավորվել է այն, որ հարսանեկան առաջին վալսի ժամանակ ես էլ, կինս էլ բարձրաձայն հաշվում էինք մեկ-երկու-երեք-չորս, որպեսզի քայլերը չմոռանայինք :)»: Ասում է՝ հատուկ հարսանեկան վալսի համար էլ աներոջ մտահղացմամբ ռեստորանում 50-60 հոգուց բաղկացած նվագախումբն է նվագել է հատուկ իրենց պարի համար:
Ըստ Գևորգի` նախորդ ութ տարիները բավականին արագ են անցել: «Կյանքն էլ է շատ արագ անցնում: Արդեն մեր տղաները դպրոց ենք գնում, մենք նրանց հետ հաշվի ենք նստում. բավականին խելացի հարցեր են տալիս…»,- նկատեց երգիչը:
Նրա փոխանցմամբ` համատեղ կյանքի ութը տարիները հալած յուղի նման չեն անցել, եղել են դժվարություններ, որոնք միասին հաղթահարել են և այժմ ամուր ու երջանիկ ընտանիք ունեն:
«Հենց դա էլ մեր ձեռքբերումն է, որ ունենք ամուր ընտանիք, առայժմ երկու առողջ տղա»,- շեշտեց Գևորգը՝ ավելացնելով,- իհարկե, էլի բալիկներ կունենանք. քանի երիտասարդ ենք ու առողջ, մեծ ցանկություն ունենք շատ բալիկներ ունենալու: Ինչքան շատ ունենանք, այնքան լավ: Եթե մարդ կարողանում է ունենալ ու պահել, պետք է շատ երեխա ունենա: Իհարկե, պետք է նրանց իրենց երազանքներին նաև հասցնենք ու լավ դաստիարակենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ