Սիրիական բանակի 25.000-անոց միավորումը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ


23:56 , 8 հունիս, 2015

Այսօր առավոտյան ահաբեկչական ամենախոշոր կազմակերպությունների կոալիցիան՝ Ջայշ ալ Ֆաթթահ-ը՝ Նվաճման Բանակը, ընդամենը մի քանի ժամ տևած մարտերից հետո գրավել է սիրիական բանակի կարևորագույն դիրքերը Հալեպ-Լաթակիա մայրուղու վրա՝ կտրելով Արևմտյան Հալեպի սնուցման ճանապարհը: Դա 2011թ.-ից ի վեր սիրիական բանակի ամենանշանակալի կորուստն է: Այդ քայլով Հալեպում գտնվող 25.000 կառավարական ուժերը հայտնվել են լիակատար շրջափակման մեջ՝ զուրկ ռազմական և սննդային մատակարարումներից: Փաստացի ստացվում է, որ այժմ արդեն Հալեպն ահաբեկչական բանակների շրջափակման մեջ է:
Կարծես թե վատագույն կանխատեսումներն իրականություն են դառնում: