02:04 , 7 նոյեմբեր, 2012
Քիչ առաջ հայտնի DJ Արուսիկ Vakcina-ն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել և եթե այն այսքան հակասական զգացմունքներ չառաջացներ մեջս, չէի կիսվի Ձեզ հետ: Ահա խնդրեմ, կարդացեք և գնահատեք.
«Եթե կրոնը լիներ արդար և մարդկանց կարողանար կենդանական վիճակից բարձրացնել իրոք մարդկային բարձր գիտակցական կատարելագործման, ապա հաջորդ քայլը կլիներ այն, որ կրոնն ու գիտությունը կկարողանային համագործակցել և ամեն բան այլ կլիներ այսօր: Բայց կատարվեց լրիվ հակառակը, կրոնը ձգտեց փառքի և գերազանցության բարձունքներին, նրանք մարդկանց վերաբերվեցին որպես ոչխարների հոտի, իսկ իրենց կարգեցին հովվի դերում, որպեսզի մարդկանց հիմարացնելով՝ հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը, բացի դրանից՝ նաև հոգին ու գիտակցությունը: Դրա համար ավելի լավ կլինի կրոնը ընդհանրապես վերանա, քանի որ կրոնը, ինչպես և կուսակցությունները, մարդկության ու ազգերի թշնամիներն են, դա մենք շատ պարզ տեսնում ենք այսօր: Մարդկանց հարկավոր են առողջ գիտելիքներ, մտավոր զարգացում, որպեսզի նրանք հասնեն արարչականության, այլապես հետ կգնան դեպի քարե դար: Իսկ կրոնավորները դարեր շարունակ վերացրեցին գիտնականներին, իմաստուններին, պարզախոսներին: Ահա դրա մի վառ օրինակ՝ «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):" Այստեղ արգելվում է վեր նայել, որպեսզի չիմանաս, որ երկնքում աստղեր կան, համաստեղություններ, բազմաթիվ մոլորակներ կամ էլ չբացահայտես, թե ջրի հատակում ինչեր կան և այլն: Իսկ սա մարդուն բթացրած ու սպառողական գիտակցության մեջ պահելու միակ միջոցն է: ))»: