Սպառված «Ամենից ամենա» հաղորդում


13:56 , 8 հունիս, 2015

Երբևիցե չե՞ք մտածել, թե ինչ է իրենից ներկայացնում «Ամենից ամենա» հաղորդումը: Արդեն մի քանի տարի անընդմեջ Atv հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում Ամենից ամենա հաղորդումը, որը տարբեր անվանակարգերում ներկայացնում է 10 լավագույններին: Սկզբում գոնե ինչպես հետաքրքիր մարդկանց, այնպես էլ հետաքրքիր անվանակարգեր էին ներկայացնում, որն ինչ-որ չափով հետաքրքրություն էր առաջացնում հաղորդման նկատմամբ: Եկավ ժամանակ, որ հետաքրքրությունը պահելու համար «մոգոնեցին» «աստղային պարզաբանումներ» խորագրով հատված հաղորդման մեջ, որտեղ փողոցից պատահական անցորդները հարցեր էին ուղղում «աստղերին»: Իսկ հաղորդման աստղերը, չգիտես ինչու, տալիս էին իրենց անմիտ մեկնաբանությունները՝ արդյունքում չտալով իրենց ուղղված հարցի պատասխանը: Խոսեմ անվանակարգերից, որոնք արդեն ծիծաղ են առաջացնում… Ամենից սմենա մարզասրահ գնացող աստղ, աստղային կազմվածք, աստղային քույր-եղբայրներ, ուշացող, ծառայած, երազահան, ֆոբիա ունեցող աստղ, եփող-թափող, ուտող-խմող, մորուքով և ավելի անտրամաբանական և չծավալվող թեմաներով: Հաղորդման ընթացքում հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը նույն անվանակարգի վերաբերյալ ներկայացնում է նաև արտասահմանյան շոու բիզի աստղերի վերաբերյալ տեղեկությունններ (ի դեպ, դրանք ավելի հետաքրքիր են, և հաղորդումը կարող էր նրանց տասնյակով ձևավորվել): Հյուրերի խոսքը վերլուծում, մեկնաբանում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ`կախված անվանակարգի բնույթից, ինչն ուղղակի ստիպում է վերցնել վահանակը և փոխել ալիքը: Մի՛ լցրեք եթերն աննպատակ և անհետաքրքիր հաղորդումներով, դրանք միայն ձեր վարկանիշի վրա են ազդում: P.S. Հյուրերը միշտ նույն մարդիկ են, ուղղակի ամեն հաղորդմանը տասնյակի դասավորվածությունն է փոխվում: