Պայքար ֆեյքերի դեմ


23:30 , 6 նոյեմբեր, 2012

Ֆեյքերի մասին շատ անգամներ եմ գրել, սակայն Ֆեյսբուքի հայկական համայնքի կողմից ոչ ակտիվ գտնվելու պատճառով գործը գլուխ չի եկել: Ուրեմն այսպես, ֆեյքերը հիմնականում բաժանված են երկու մասի` քաղաքական և գովազդային:
Իմանալով ՖԲ ղեկավարության կողմից վերահսկելու անհնարիությունը՝ խնդրում եմ ինքներս միահամուռ պայքարենք սրանց դեմ: Ուստի բոլորին խնդրում եմ նախ հեռացնել բոլոր նմանատիպ հաշիվները իրենց ընկերների ցուցակից և մինչ հեռացնելը բողոք ուղարկել ՖԲ համապատասխան բաժնին: 
Միասին մաքրենք Ֆեյսբուքի հայկական ցանցը: