Թուրքիայում 3 հայ թեկնածուներ պատգամավոր են դարձել


11:08 , 8 հունիս, 2015

Hraparak.am-ը գրում է.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել, գրում է Milliyet-ը: Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել: 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է մտնում: