Յուրա Մովսիսյանը բուժման կարիք ունի


00:20 , 7 նոյեմբեր, 2012

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Դինամոյի» հետ հանդիպումից հետո: 

Sports.ru-ի հետ զրույցում ակումբի գլխավոր մարզիչն ասել է, որ Մովսիսյանը դեռ բուժման կարիք ունի:

«Յուրա Մովսիսյանը դեռ բուժման կարիք ունի: Հուսով եմ՝ 10 օրից նա կմիանա թիմին»,- ասել է Մուսլինը: