Արարատ գյուղի մանկապարտեզից 13 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց


20:50 , 6 նոյեմբեր, 2012

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի (Դավալու) մանկապարտեզում խոշոր թունավորման դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի 3-5 տարեկան 13 երեխա թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանցից տասի վիճակն արդեն կայուն է, իսկ երեքը գտնվում են հիվանդանոցում: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: