20:04 , 6 նոյեմբեր, 2012Ալմոդովարի առաջին կինոն, որ տեսել եմ, եղել է «All About my Mother» – «Ամեն ինչ մայրիկիս մասին» ֆիլմը ու….գնաց «Talk to Her», «Volver», «High Heels», «The Skin I live in»… Հետաքրքիրն այն է, որ լինելով ոչ այդքան էմոցիոնալ մարդ, այդ ֆիլմերը դիտելիս ամեն անգամ հուզվում էի ու ամեն անգամ ուրախանում, որ դեռ չեմ կորցրել զարմանալու ունակությունը: Այդպես ես հասկացա, որ Ալմոդովարը իմ սիրած ռեժիսորն է, Լարս Ֆոն Տրիերն էլ, Անտոնիոնին, Բյունուելը, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր կարողանում են զգալ ու փոխանցել մարդկանց անփոխանցելի, անհասկանալի, հակասական զգացմունքները և ստիպել, որ դու մի քանի օր տանջվես ու մտածես իրենց ֆիլմերի մասին և մտքում վերլուծես ամեն մի կադրը՝ համոզված լինելու համար, որ բաց չես թողել շարժումների, բառերի ետևում թաքնված իմաստը: Լավ, կինոյի նկատմամբ իմ սիրո մասին մի ուրիշ անգամ էլի կխոսեմ, այսօր ուզում էի ասել, որ Ալմոդովարի ֆիլմերը բացի վերը նշված արժանիքներից նաև շատ գեղեցիկ, կանացի, նորաձև էլեմենտներ են կրում և հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել այդպիսի կադրեր:
Volver
Broken Embraces
High Heels
Women on the Verge of Nervous Breakdown
Kika
Matador
All about my Mother
The Skin I Live In
Pedro Amlodovar