21:24 , 6 հունիս, 2015
ArmeniaTV.am-ը գրում է.
Panarmenian Media Group-ի աշխատակազմի ֆուտբոլային թիմերի մրցաշարը մեկնարկել էր մայիսի 16-ին: Գավաթի համար պայքարում էր 2 խումբ, 10 թիմ: Եզրափակչում «Ժամը» լրատվականի մրցակիցը ATV հեռուստաընկերության ֆուտբոլային թիմն էր: 40 րոպե տևած հանդիպումն ավարտվել է «Ժամի» հաղթանակով` 7-1 հաշվով: Panarmenia-ի գավաթը հանձնել են «Ժամը» լրատվականի մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին: