Ապագայի ճարտարապետություն. 10 ֆանտաստիկ շենքեր, որոնք կառուցվում են հիմա


18:15 , 6 հունիս, 2015

Ժամանակակից աշխարհում ամեն ինչ անհավանական արագությամբ առաջ է շարժվում, և սա վերաբերում է նաև ճարտարապետությանը։ Շինությունները, որոնք մի ժամանակ պարզապես համարձակ երևակայություն էին համարվում, այսօր արդեն կառուցվում են աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Դժվար է հավատալ այս շենքերի իրական լինելուն, սակայն դրանք ավարտին կհասցվեն ընդամենը մի քանի տարուց։

 10  Լոթե Աշխարհի աշտարակ

Lotte World Tower

Սեուլում 556 մետրանոց երկնաքերի կառուցապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2016թ-ին։

 9  Ագորայի այգիներ

Agora Garden

20 հարկանի պտտվող այս շենքի կառուցապատումը կանաչ կլինի այս բառի բոլոր իմաստներով. շենքի յուրաքանչյուր հարկում այգիներ կաճեցվեն, ու կներդրվեն այնպիսի էկոլոգիական համակարգեր, ինչպիսին արևային էներգիայով աշխատող մարտկոցներն ու անձրևների մշակման համակարգն է։ Կառուցապատումն ավարտին կհասցվի 2016թ․-ին։

 8  Աբդալլա թագավորի՝ նավթի հետազոտության կենտրոն

Центр изучения и исследования нефти короля Абдаллы

Սա այս ցանկում ներառված ամենացածր կառույցն է, սակայն ոչ պակաս տպավորիչ։ Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող KARSARC-ի նախագծի հեղինակը ճարտարապետ Զախի Խադիդն է, ով նախագծի դիզայնի հիմքում օգտագործել է վեցանկյուն բջիջների ցանցը։

 7  Լեռնային հանգստատուն «Դևանգ»

Горный курорт «Даванг»

170մ երկարություն ունեցող ճապոնական հանգստյան այս տունը կներառի «զվարճանքների սառցե աշխարհը», որն իրենից կներկայացնի դահուկասահքի փակ համալիր, ջրային զբոսայգի և կախովի այգիներ։

 6  Դուբակ Պերլ

Dubai Perl

Դուբայի կենտրոնում կառուցվում է 4 աշտարակներով համալիր, որոնք միմյանց կապված կլինեն օդային կամրջով։ Շենքը կներառի նաև 1800 տեղանոց պրեմիում-կինոթատրոն։

 5  Շանհայական աշտարակ

Шанхайская башня

Ճապոնիայում 121 հարկանի Շանհայական աշտարակի կառուցապատման աշխատանքները սկսվել են դեռ 1993 թ․-ին և ավարտին հասցվել այս տարվա սկզբին, այժմ՝ կառույցի բացման արարողությունից առաջ, կատարվում են վերջնական շինարարարական աշխատանքները։

 4  Սոնջանգ հյուրանոց

Отель «Сонджанг»

Ճապոնական «Սոնջանգ» հյուրանոցը կառուցվում է կիրճի ժայռաբեկորի մեջ։ Դրա կողքից ջրվեժ կհոսի, իսկ ներքին հարկերը ջրի տակ կլինեն։

 3  Թագավորական աշտարակ

Королевская башня

Այս հրաշքը կառուցվում է Սաուդյան Արաբիայում և կլինի աշխարհում առաջին շենքը, որի բարձրությունը 1կմ-ին մոտ կլինի։ Շենքի կառուցապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ-ին, իսկ պաշտոնական բացումը պլանավորվում է 2019թ․-ին։

 2  Չժունան կենտրոն

Чжуннань-центр в Сучжоу

Եթե 4,5 միլիարդ արժողություն ունեցող այս սրածայր կառույցն ավարտին հասցվի 2020թ․-ին, ինչպես պլանավորվում է, ապա այն կհամարվի Ճապոնիայի ամենաբարձր շենքն ու երրորդ ամենաբարձր շենքն աշխարհում։

 1  World One

World One

117 հարկանի երկնաքերը կդառնա ամենաբարձր բնակելի շենքն աշխարհում և ամենաբարձր շենքը Մումբայում։