Լուծվեց քաղաքապետարանի և CityBugs.am-ի կոնֆլիկտը


17:31 , 6 նոյեմբեր, 2012

Քիչ առաջ վերադարձանք Երևանի քաղաքապետարանից...
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Մարիա Բարաղամյանին և Սարգիս Մանուկյանին կոստրուկտիվ և դրական հանդիպման համար:
Այսուհետ @Երևանի քաղաքապետարանը և CityBugs.am-ը կհամագործակցեն:
Քաղաքացիների գրված BUG-երը կփոխանցվեն քաղաքապետարան և կստանան «Հանձնված է քաղաքապետարան» կարգավիճակ, իսկ լուծումից հետո կստանան «Լուծված է» կարգավիճակը:
Հատուկ շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Մենք տեղեկացանք, որ կայքում գրված մի շարք խնդիրների վերաբերյալ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ:

Դե ինչ, եկեք միասին դարձնենք մեր քաղաքը ավելի լավ տեղ ապրելու համար :)