Ամերիկյան անօդաչուն թաղման ժամանակ սպանել է 34 գրոհայինի


14:22 , 6 հունիս, 2015

P1-AS938_Drone_G_20091216205401Araratnews.am-ը գրում է.

Ամերիկյան անօդաչու սարքն Աֆղանստանում ոչնչացրել է 34 թալիբի մեկ այլ գրոհայինի թաղման արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Հոսթ նահանգում: Սպանված գրոհայինները մասնակցում էին «Թալիբանի» տեղի առաջնորդներից մեկի հուղարկավորությանը: