Տանջվե՞լ ամուսնու ծնողների հետ համատեղ հարկի տակ, թե՞ առանձին ապրել. ինչպիսի՞ն պետք է լինի երիտասարդ զույգի ճակատագիրը


17:03 , 6 նոյեմբեր, 2012

Ասում են` ամուսնություններն ավելի երջանիկ կլինեին, եթե ամուսինն ու կինն իրար հետ չապրեին... Թվում է՝ այս դեպքում, բազմանդամ ընտանիք հարս գնալու և ամուսնու ընտանիքի հետ ապրելու մասին խոսք լինել չի կարող: Այնուամենայնիվ, մեզանում շատ են մարդիկ, ովքեր կարծում են, որ ամուսնությունից հետո զույգը պետք է ամուսնու ընտանիքի հետ 
ապրի, քանի որ տանը պետք է մեծ լինի: 
 
Այսօր «Ազատ գոտում» կպարզենք, թե քանի ընտանիք կարող է մեկ տանիքի տակ ապրել: