Չինաստանում շոգենավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 396-ի


11:48 , 6 հունիս, 2015

image.adapt.480.low.china_yangtze_sinking_hpAraratnews.am-ը գրում է.

Չինաստանի Յանցզի գետի վրա տեղի ունեցած ողբերգության հետևանքով, երբ շուրջ 450 մարդ տեղափոխող «Արևելքի աստղ» շոգենավը խորտակվել էր, զոհերի թիվը հասել է 396-ի: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Այս պահին հայտնի է 14 փրկվածի մասին:

Հիշեցնենք, որ երեկ փրկարարներին հաջողվել էր շրջել շոգենավն, ինչը հեշտացրել էր փրկարարական աշխատանքները: