9-ամյա աղջիկը կառուցում է տներ անօթևան մարդկանց համար (լուսանկարներ)


10:44 , 6 հունիս, 2015

Analitik.am-ը գրում է.

9-ամյա Հեյլի Ֆորտը չնայած իր տարիքին՝ ցանկանում է օգնել կարիքավոր մարդկանց։ Իր ազատ ժամանակ, նա կառուցում է շարժական փոքրիկ տներ անտուն մարդկանց համար, ինչպես նաև աճեցնում է բանջարեղեն և մրգեր, որոնք նա բաժանում է կարիքավորներին։ Նա նաև ապահովում է նրանց հիգենայի խնամքի պարագաներով։