Առանց ոտքերի տղան իր ոգեշնչող պատմությամբ ու անհավանական հաջողություններով կամաչեցնի քեզ


15:00 , 6 հունիս, 2015

Չնայած իր տարիքին՝ այս երեխան այնպիսի կամքի ուժ և նպատակասլացություն ունի, որը չունեն շատ մեծահասակներ։ Կոդի Մակկասլանդ անունով փոքրիկ տղան չունի ոտքեր, սակայն նա ամեն գնով հասնում է իր նպատակներին, մինչդեռ շատ հասուն մարդիկ փոքր խոչընդոտներից հանձնվում են ու փնթփնթում։
Երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին պոչուկային հատվածի թերզարգացում, նրանք փոքրիկի ծնողներին խորհուրդ տվեցին անդամահատել երեխայի ոտքերը, որպեսզի հնարավորություն տան նրան ինքնուրույն տեղաշարժվել պրոթեզների օգնությամբ։

Նրա աջ ոտքում բացակայում էր ստորին հատվածի մեծ ոսկորն ու ծնկային ոսկորը, ինչի արդյունքում անհնարին էր պահել ու ծալել ոտքը։ Ձախ ոտքը չէր ծալվում։ Բժիշկներն ասում էին, որ վիրահատությունը հնարավոր է բարելավի ձախ ոտքի վիճակը, սակայն ոչ մի երաշխիք չէին տալիս։

551ad2a7ddc5d

Կոդիի ծնողները ռիսկի դիմեցին ու համաձայնվեցին անդամահատմանը, երբ երեխան ընդամենը 15 ամսական էր։

551ad2a9d7551

Վիրահատությունից հետո ընդամենը երկու ամիս հետո տղան արդեն կրեց իր առաջին պրոթեզները և միանգամից սովորեց դրանք օգտագործել, ինչը զարմացրեց թե՛ նրա ծնողներին, թե՛ բժիշկներին։

551ad2a90c282

9 տարեկան հասակում երեխան արդեն 19 արհեստական ոտք ուներ, որոնք նախատեսված էին ամենատարբեր գործողություններ իրականացնելու համար։

551ad2a88680f

Դրանց միջոցով նա կարողանում է զբաղվել ամենատարբեր սպորտաձևերով և հաճախ պարտության մատնում իր առողջ մրցակիցներին։

551ad2a94c3f6

Կոդի Մակկասլանդը երազում է հաղթել պարաօլիմպիկ խաղերում։

551ad2a846808

Նրա սիրած սպորտաձևերն են վազքը, ֆուտբոլը, հոկեյը, լողը։ Ապագայում տղան իրեն պատկերացնում է որպես հաջողակ բժիշկ։

551ad2aa5ea39