Ադրբեջանցի բիզնեսմեն-չինովնիկները փորձում են շարունակել թալանը, սակայն օրենքի շրջանակներում


03:22 , 5 հունիս, 2015

Ադրբեջանում որոշ պատգամավորներ ու չինովնիկներ փորձում են նոր օրենսդրություն մշակել, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց կթույլատրվի զբաղվել բիզնեսով: Սա լուրջ քննարկումներ է առաջ բերել ոչ միայն պատգամավորների ու տարբեր չինովնիկների, այլև հասարակության շրջանում: Սոցիալական կայքերի ադրբեջանական տիրույթում շատերը միտք են հայտնում, որ այս ճանապարհով շատ բիզնեսմեն-չինովնիկներ փորձում են շարունակել թալանը, սակայն օրենքի շրջանակներում: Նմանատիպ կարծիքի են նաև մի շարք պատգամավորներ: Մյուս կողմից կարծիք է շրջանառվում, որ, միևնույն է, բոլորն էլ գիտեն, թե որ պաշտոնյան ինչ բիզնես ունի, և օրենքի ընդունելը կամ չընդունելը շատ բան չի փոխի: Համենայն դեպս, դեռևս թեժ քննարկումներ են ընթանում խնդրի շուրջ: