Համաշխարհային ղեկավարները աշխարհը փրկելու համար կես տարի ունեն. Ջեֆրի Սաքս


10:48 , 4 հունիս, 2015

Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի հատուկ խորհրդական և Կոլումբիայի համալսարանի Երկիր ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը համարում է, որ համաշխարհային ղեկավարների առաջիկա կես տարում ընդունած որոշումներից է կախված մոլորակի ապագան: Այս մասին հաղորդում է Independent-ը:

Նրա կարծիքով՝ հիմա ամենալավ ժամանակն է ճիշտ որոշումներ ընդունելու համար աղքատության դեմ պայքարում և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով: Նա անդրադարձել է նաև ամբողջ աշխարհում անառողջ սննդի խնդիրներին: Պրոֆեսորը համարում է, որ որոշ դեպքերում պետք է անել ավելին, քան պարզ խորհուրդներն են և վտանգավոր մթերքների վրա սահմանել բարձր հարկեր: