Google-ի հավելվածը կարող է հաշվել ուտելիքի կալորիականությունը` Instagram-ում հրապարակված լուսանկարներով


06:53 , 4 հունիս, 2015

Tert.am–ը գրում է.

Google-ի  Im2Calories հավելվածը թույլ կտա որոշել ուտելիքի կալորիականությունն` ըստ դրանց լուսանկարների:

Ինչպես գրում է  Корреспондент-ը` The Verge-ին հղումով, հավելվածն աշխատում է Deep Mind տեխնոլոգիայով, որը Google-ը ձեռք էր բերել 2014-ին:

Im2Calories-ի միջոցով հաշվարկումն իրկանացվում է սննդի ընդհանուր տեսակի և չափսերի որոշման սկզբունքով` հաշվի առնելով նաև ափսեի մեծությունը, մինչդեռ  լուսանկարի որակը դեր չի խաղում, կարելի է օգտագործել նաև ցածր կետայնության լուսանկարներ Instagram-ից:

Ծրագրավորողների խոսքով` հավելվածը կարող է որոշել անգամ ուտեստի կազմի մեջ մտնող բաղադրիչները:

Ներկա պահին ծրագիրը դեռևս մշակման փուլում է գտնվում, սակայն ընկերությունը արդեն ձևակերպել է տեխնոլոգիան ձեռք բերելու արտոնագիրը: