Այսօր Հայաստանում ամեն մակարդակի մարդ խոսում է սեռական հարաբերությունների մասին


01:13 , 6 նոյեմբեր, 2012

Ցավում եմ, որ Հայաստանում այսօր ամենուր և ամեն մակարդակի մարդիկ սկսել են խոսել հիմնականում սեքսուալ հարաբերությունների մասին։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք բոլոր խնդիրներին դրական լուծում տալուց հետո, չունենալով այլ հարցեր, մեր միակ ուշադրությունը երեխաների, այն էլ՝ 5-6 տարեկանից սկսած, սեռական դաստիարակությունն է։ Էթիկայի խնդիրները հասցրել ենք իր կատարելության, հիմա մնացել է լուծել սեռական դաստիարակության խնդիրը։ Եվ ահա այդ նյութին վերաբերող մի հաղոորդում և իմ կարծիքը այդ մասին։ Նայեք և հայտնեք ձեր մտածումներն այս հարցի շուրջ, քանի որ կարծում եմ ամեն բան պիտի ունենա իր չափը և ժամանակը։