Կրիշտիանո Ռոնալդուն չի ներկայացել դատարան


00:30 , 6 նոյեմբեր, 2012

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մարդիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի ներկայացել Միլանի դատարան, որտեղ քննվում է Սիլվիո Բերլուսկոնիի գործը։ Այս դատավարության ժամանակ Ռոնալդուն պաշտպանական կողմի միջնորդությամբ պետք է հանդես գա որպես վկա։
Բացի այդ, մարոկուհի Ռուբին, ում ցուցմունքների հիման վրա հարուցվել է այս քրեական գործը, և Բերլուսկոնիին անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանք է ներկայացվել, պատմել է, որ հենց Բերլուսկոնիի առանձնատանը սեռական հարաբերությունների մեջ է եղել Կրիշտիանո Ռոնալդուի հետ։
Մինչդեռ հայտնի քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը թեպետ հրավիրել է Ռուբիին իր տուն, սակայն սեռական հարաբերությունների փաստը հերքում է։