23:59 , 5 նոյեմբեր, 2012
Հանրապետականները երբեք չեն հաղթել նախագահական ընտրություններում, եթե հաղթանակ չեն տարել Օհայո նահանգում:
Թեկնածուներից ոչ մեկը չի դարձել ԱՄՆ նախագահ, եթե նա չի հաղթել ընտրությունները հետևյալ երեք նահանգներից երկուսում` Ֆլորիդա, Օհայո, Պենսիլվանիա:
Հեռուստատեսային ընտրամարտ անցկացնելու պրակտիկան ԱՄՆ-ում սկսվել է 1960 թվականի սեպտեմբերի 26-ից Ջոն Քենեդիի և Ռիչարդ Նիկսոնի հայտնի ընտրամարտերից հետո:
Առաջին ամերիկյան քաղաքական տարբերանշանները հայտնվել են դեռևս Ջորջ Վաշինգտոնի օրոք և զինվորական կոճակների տեսք ունեին: