Որո՞նք են այս սեզոնի հակաթրենդները՝ ըստ Արայիկ Գաբաջյանի


17:00 , 3 հունիս, 2015

Թե ինչպես կարող ես նորաձև լինել՝ ըստ ոճաբան Արայիկ Գաբաջյանի, արդեն ներկայացրել ենք BlogNews.am-ի Նորաձևություն էջում։ Այս անգամ ներկայացնում ենք, թե նրա կարծիքով որոնք են այս սեզոնի գլխավոր հակաթրենդները։ Արայիկի խոսքով՝ չի կարելի միանշանակ հակաթրենդներ դասել, և ինքը փորձել է առանձնացնել  այն տարբերակները, որոնք չեն օգտագործվել և հակաթրենդ են համարվել նորաձևության հայտնի տների կողմից։

Փայլուն մետաղով մարմինն ընդգծող երեկոյան հագուստները

Քարերով, փայլերով, գիպյուրով երեկոյան զգեստները, որոնք անցյալ 2-3 սեզոններին շատ թրենդային էին

Քարերով ու փայլերով, ծաղիկներով գլխի մեծ զարդերը, աբադոկները

Բոյֆրենդ և քարերով զարդարված տաբատները, որոնք հայ աղջիկները, չգիտես ինչու, շատ են սիրում և մինչ օրս հագնում են

Համաշխարհային բրենդի լոգոյով շապիկները

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի