Երեխաներին դպրոցո՞ւմ պատմել սիրո և սեքսի մասին, թե՞ թողել, որ պոռնոկայքերից ու ամսագրերից կարդան դրա մասին


19:44 , 5 նոյեմբեր, 2012

Այսօր դեռահասները սեռահասուն են դառնում՝ գրեթե պատկերացում չունենալով դրա մասին: Շատ ընտանիքներում այս թեման պարզապես փակ է: Երեխան մեծանում է` այդպես էլ պատկերացում չունենալով սեռական կյանքի մասին` տեղեկատվական բացը լրացնելով փողոցից, ընկերներից, համացանցից ստացած կիսատ-պռատ, հաճախ նաև` ոչ ճշգրիտ տեղեկություններով:

Ինչպե՞ս լրացնել բացը: Այսօր «Ազատ գոտում» կպարզենք, թե որ տարիքից  պետք է երեխան իմանա իրականությունը և ով պետք է այդ մասին ասի նրան: