Մարոկկոյում Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով պահանջում են նախարարի հրաժարականը


06:47 , 3 հունիս, 2015

24073696Մարոկկոյի խորհրդարանի անդամները պահանջել են տեղեկատվության նախարարի հրաժարականը, Ջենիֆեր Լոպեսի համերգից առաջացած դժգոհությունների պատճառով, հայտնում է korrespondent.net-ը:

Կառավարության մամլո քարտուղար Մուստաֆա էլ-Հալֆին այդ ելույթն անվանել է ազգի և ժողովրդի վիրավորանք: Սակայն, նախարարը հրաժարվել է հրաժարական տալ:

Շոուն, որին մասնակցել է հարյուր հազարից ավելի մարդ, ցուցադրվել է ազգային հեռուստատեսությամբ: Երգչուհին ելույթ է ունեցել իր սովորական ձևով՝ բավականին բաց հագուստներով: