Այն, թե ինչ տեղի ունեցավ այս 27-ամյա կնոջ հետ ծննդաբերությունից հետո, ձեզ շոկի կմատնի (Photo, Video)


22:57 , 2 հունիս, 2015

Վու ազգանունով չինուհին զարմացրել է բուժաշխատողներին իր արտաքինի զարմանալի փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:

Երիտասարդ աղջիկը երեխայի ծնվելուց կես տարի անց վերածվել է տարեց կնոջ: Նրա դեմքի մաշկը թուլացել և պատվել է խոր կնճիռներով:

file50695814_9e767ef9

Ըստ կնոջ խոսքերի՝ մայրանալու ուրախության փոխարեն ինքը ստիպված է թաքնվել մարդկանցից: Շրջապատողները միշտ համարում են, որ Վուն ոչ թե երեխաների մայրն է, այլ տատիկը:

Չինուհին ասել է, որ փոփոխություններ է նկատել իր արտաքինի մեջ դեռ 21 տարեկանում, երբ ծնվել է իր առաջնեկը:

final-mystery-lady-23-801

Տառապելով իր արտաքինի համար՝ կինը նույնիսկ ինքնասպանության մասին է մտածել, սակայն որոշել է օգնության համար դիմել բժիշկներին:

Վուին հետազոտած բուժաշխատողները եկել են այն եզրակացության, որ աղջկա մոտ զարգացել է հազվադեպ անետոդերմիա հիվանդությունը, որի դեպքում տեղի է ունենում մաշկի ծերացում:

Nguyen Thi Phuong

Մասնագետները պնդում են, որ Վուի մոտ քիչ ուսումնասիրված այս հիվանդության ի հայտ գալը կարող է կապված լինել նրա գենետիկայի հետ: Նրան օգնելու միակ միջոցը կարող է պլաստիկ վիրահատությունը լինել: