13:55 , 2 հունիս, 2015Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջենները վերջապես հանրության առջև ներկայացավ կանացի կերպարով։ Մոտ մեկ ամիս առաջ Դայան Սոյերին տված հարցազրույցում Բրյուս Ջենները հայտնել էր, որ պատրաստվում է դեմքի պլաստիկ վիրահատություն կատարել՝ ավելի նուրբ տեսք ստանալու համար։

Երեկ մենք տեսանք, որ նա պլաստիկ վիրահատություն էր կատարել ոչ միայն դեմքի, այլև կրծքերի հատվածում։ Սոյերի հետ հարցազրույցի ընթացքում նա հայտնել էր, որ նախքան սեռափոխությունն իր մոտ այնպիսի զգացողություն էր, ասես ինքը սխալ մարմնում է ծնվել։ Ջենները նշում է, որ ուրախ է, որ վերջապես իր մեջ համարձակություն է գտել ողջ աշխարհին ճշմարտությունն ասելու համար։
![]() |
![]() |
Սակայն Բրյուս Ջենները, ով այժմ արդեն վերանվանվել է Քեյթլին Ջեններ, կարծես թե դեռ մի բան թաքցնում է, բայց դե լրագրողներից գաղտնիք պահելն այնքան էլ հեշտ բան չէ։ Ամենայն հավանականությամբ, նա իր կանացի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Ջեսիկա Լենգի տեսքից ոգեշնչված։

Մի թռուցիկ հայացքն էլ բավական է այս երկու կանանց միջև արտաքին նմանությունը նկատելու համար։ Երբ «The Daily Beast»-ի լրագրողները կապ հաստատեցին դերասանուհու հետ՝ պարզելու համար, թե նա ինչպես է վերաբերվում իր և Քեյթլինի արտաքին նմանությանը, վերջինս նշեց, որ համեմատություններն իր և Քեյթլինի միջև ասես հաճոյախոսություն լինեն իր համար։
![]() |
![]() |
Այնուամենայնիվ, նա հավելեց, որ դեռևս չի տեսել լուսանկարիչ Էնի Լեյբովիցի կողմից նկարված լուսանկարը, որը զարդարելու է «Vanity Fair» ամսագրի շապիկը, և որի շուրջ էլ այդքան մեծ աղմուկ էր բարձրացել։

Օսկարակիր դերասանուհին, ով մի տարով մեծ է Քեյթլինից, այս կերպ է արձագանքել Քեյթլինի ու իր նմանության մասին խոսքերին.
Օ, դա հրաշալի է։ Հիմա ես կսկսեմ փնտրել այդ լուսանկարը։ Այժմ իմ անունը հաճախ է շոշափվում ինտերնետում Քեյթլին Ջենների ամսագրային լուսանկարի շնորհիվ։ Դուք տեսնում եք, որ ես ինքս ինձ PR չեմ անում։