Գիշերային մի տեսարան,
Աստղեր, լուսին,
Մի մութ երկինք
Ու վեր հառված անզոր հայացք:
Լուսնի շողով նա հմայված
Մտքերով իր նորից տարված,
Հոգին լցրեց նա մի հույսով:
Անակնկալ մի հանդիպման,
Մի վայրկյանով քեզ տեսնելու
Հույսը նորից բոցավառվեց,
Եվ մութ սիրտը մխիթարեց:
Բայց գիշերը արդեն անցավ,
Առավոտը նորից բացվեց,
Լույսերը անհետացան,
Լուսնի շողերը վերացան: