15:00 , 2 հունիս, 2015Բրազիլիայի խորհրդարանի անդամ Ժուաո Ռոդրիգեսին բռնեցրել են նիստի ընթացքում պոռնո-տեսահոլովակ դիտելիս։ Ընտրական բարեփոխումների քննարկման ընթացքում խորհրդարանի անդամը ոչ միայն ինքն էր դիտում տեսանյութը, այլև այն ցույց տալիս իր գործընկերներին։ Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ տեսանյութում երևում էր «անպարկեշտ դիրքերով» կին։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրազիլիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոդրիգեսը սեղանի տակ իր հեռախոսով պոռնո-տեսահոլովակ դիտում և երբեմն ցուցադրում այն իր գործընկերներին, երբ վերջիններս մոտենում են իրեն։

Մյուս կողմից, նրա սեղանին էր դրված Բրազիլիայի եպիսկոպոսարանում կայանալիք պատարագին մասնակցելու հրավիրատոմսը։

Ավելի ուշ Ռոդրիգեսը Facebook-ում նշել է, որ տեսանյութը ստացել է WhatsApp-ի միջոցով ընդհանուր նամակագրական զրույցի ընթացքում և որ պատրաստվում էր ջնջել այն։
Նա ասել է.
WhatsApp-ում ես ավելի քան 100 խմբերում եմ ներառված, օրվա ընթացքում փնտրում եմ և «ցորենն առանձնացնում եմ թեփից»։
Այն, ինչ հետաքրքրում է ինձ, ես պահում կամ վերաուղարկում եմ, իսկ այն, ինչ չի հետաքրքրում, ջնջում եմ։
Այդ պահին ես հենց այդ էի անում. ջնջում էի աղբը։

Միջադեպի պահին Բրազիլիայի խորհրդարանում ակտիվ քննարկումներ էին տեղի ունենում ընտրական բարեփոխումների վերաբերյալ։