22:34 , 1 հունիս, 2015Զարիա Ֆորմանը կին է, ով իր ձեռքերով աննկարագրելի բաներ է ստեղծում։ Նա անհավանական ռեալիստական կտավներ է նկարում, որոնցում անհնար է տարբերել նկարածը՝ իսկական ջրից։ Նկարչուհին բացառիկ է նրանով, որ այս նկարները նա նկարում է իր մատներով։


Փոքր տարիքում նա շատ է ճանապարհորդել իր մայրիկի հետ։

Նկարչուհին պատմում է, որ հենց այդ հիշողություններն են իր ոգեշնչման աղբյուրը։








Զարիան պատմում է. «Իմ աշխատանքներում արտացոլված է համաշխարհային կլիմայի փոփոխության թեման։ 2013 թվականի սեպտեմբերին ես Մալդիվյան Հանրապետությունում էի՝ աշխարհի ամենացածրադիր երկրում։ Այս երկիրը ծովի բարձրացող մակարդակից վտանգված երկրների ցանկում առաջին տեղերում է»։


