Ստրուկների համար նախատեսված 10 ամենասարսափելի պատիժները (Photo)


20:44 , 1 հունիս, 2015

Մարդկային քաղաքակրթության ամենաամոթալի ու դաժան դրվագներից մեկը ստրկատիրությունն է։ Քչերը գիտեն, բայց մինչև 20-րդ դարի սկիզբը դեռ կային պետություններ, որտեղ ստրկությունը ծաղկունք էր ապրում։ Օրինակ՝ Տիբեթը հայտնի էր ոչ միայն իր լամանարի ու Շանգրիլայի համար, այլև նրա համար, որ մինչև Չինաստանի կողմից գրավվելն այստեղ դաժան ստրկատիրական համակարգ էր գործում ամենադաժան պատիժներով ու վերաբերմունքով։ Աշխարհի ամենաժողովրդավարական ԱՄՆ-ում էլ ստրկատիրությունն արգելվեց միայն 19-րդ դարի կեսին, իսկ լիարժեք իրավահավասարության կարողացան հասնել միայն 20-րդ դարի երկրորդ կեսում։

Ինչևիցե, ստրկատիրական տարբեր համակարգերում կային յուրօրինակ առանձնահատկություններ, բայց կար նաև մեկ ընդհանուր բան, որը միավորում էր բոլոր դրանց՝ անմարդկային դաժանությունը ստրուկների հանդեպ, որը արտահայտվում էր նրանց նկատմամբ կիրառվող պատիժներով։ Ահա ստրուկների նկատմամբ կիրառվող ամենադաժան պատիժները։

10. Քարհանքեր և հանքեր

Ինչպես Հին Հռոմում, այնպես էլ ԱՄՆ-ում, առանձնակի անհնազանդ կամ էլ ուրիշ բանի համար ոչ պիտանի ստրուկներին ուղարկում էին քարհանքեր, ածխի և թանկարժեք մետաղների հանքեր, որտեղ նրանք ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում օրնիբուն։ Պատկերացրեք, որ ողջ օրը նրանք ստիպված էին ապառաժներ ջարդել և քար կրել, ու այդ աշխատանքն այնքան ծանր էր, որ արդեն մի քանի ամիս հետո քարհանքերում հալածվող ստրուկները հաշմանդամ էին դառնում, իսկ լավագույն դեպքում մահանում էին մի քանի տարի հետո, եթե մինչ այդ չէին զոհվում դժբախտ պատահարներում, ապստամբություններում կամ էլ հսկիչների պատիժների պատճառով։

9. Շղթաներ և սեղմիչներ

Դաշտերում ու քարհանքերում աշխատող ստրուկներն առանց այն էլ նախանձելի վիճակում չէին, բայց նրանց վիճակն էլ ավելի անտանելի կարող էին դարձնել՝ նրանց ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև պարանոցները շղթայելով։ Արդյունքում դրանք ոչ միայն կաշկանդում էին նրանց շարժումները, այլև հարում էին դաստակների ու ոտքերի մաշկը՝ սարսափելի վերքեր առաջացնելով, որոնք կարող էին բորբոքվել և արդյունքում վերջույթի անդամահատման և նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Այս պատիժը կիրառում էին փախուստի փորձերից խուսափելու համար։ Ստրկատիրական Ամերիկա տեղափոխվող ստրուկներին հաճախ պատժում էին այս պատժի էլ ավելի վայրագ տարբերակներով։ Աֆրիկայից դեպի Ամերիկա ստրուկներին տեղափոխող նավերում շղթայված ստրուկին նետում էին ջուրը ու քաշում նավի հետևից այնքան ժամանակ, մինչև նա ջրահեղձ էր լինում, կամ նրան ուտում էին շնաձկները։ Պատահում էր նաև այնպես, որ սևամորթ ստրուկների ամբողջական խմբեր իրար էին շղթայում ու, ծանրոցին կապելով, նետում էին օվկիանոսը, որտեղ նրանք խեղդամահ էին լինում։

8. Մահակներ և մտրակներ

Ստրուկներին ծեծի և ֆիզիկական այլ պատիժների ենթարկելն ամենասովորական երևույթն էր ինչպես անտիկ աշխարհում, այնպես էլ ավելի ժամանակակից պատմության մեջ։ Ստրկատերերն ու հսկիչները կարող էին եծեծի ենթարկել ստրուկներին ամենաչնչին բացթողման պատճառով և նույնիսկ առանց որևէ պատճառի։ Դժվար էր գտնել այնպիսի մի ստրուկի, որի մարմնի վրա չլինեին սպիեր՝ մնացած ճիպոտների, մկրատների ու մահակների հարվածներից առաջացրած վերքերից։ Ժամանակակից մարդկանց ցնցող առաջին լուսանկարներից մեկի վրա կարելի է տեսնել Ստրկատիրական Հարավի ստրուկներից մեկին, ում մեջքն ամբողջովին ծածկված է նման սպիներով։ Պատահում էր այնպես, որ ստրուկներին այնքան էին հարվածում, որ նա մահանում էր՝ չդիմանալով ցավին։

7. Շիկացած երկաթ և կաստրացիա

Բոլոր ժամանակների ստրկատերերի համար ստրուկի կողմից արվող ամենածանր հանցանքներից մեկը համարվում էր փախուստը, որի համար նախատեսված էին դաժան պատիժներ։ Եթե տերն, այնուամենայնիվ, չէր ուզում սպանել ստրուկին, այլ պարզապես պատժել, կամ էլ եթե ցանկանում էր պատժել զուտ նրա համար, որ կասկածում էր փախուստի մտահղացման համար, ապա կարգադրում էր, որպեսզի խեղճի մարմինն այրեին շիկացած երկաթով։ Ըմբոստ ստրուկների համար նախատեսված մեկ այլ սարսափելի պատիժ կար. տղամարդկանց ամորձատում էին ու եթե նպատակ չունեին ողջ թողնելու, թողնում էին, որ արնքաքամ լինի, իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում էին ամուլի կարգավիճակում շահագործել, շիկացած երկաթով այրում էին վերքը՝ կանգնեցնելով արյունահոսությունը։

6. Կուրացում

Այս նկարում դուք տեսնում եք տիբեթցի մի ստրուկի, ում տերը կուրացրել էր նրան՝ կատարած ինչ-որ արարքի համար։ Կուրացումն ամենադաժան պատիժներից մեկն էր, որը կիրառվում էր թե՛ վաղ անցյալում, թե՛ ավելի վաղ ժամանակներում։ Հռոմեացիները կարող էին այրել ըմբոստ ստրուկի աչքերը, միջնադարյան Եվրոպայում պարզապես հանում էին ճորտերի աչքերը։ Սա ամենադաժան պատիժներից էր, քանի որ ստրուկը ցմահ մնում էր հաշմանդամ ու պիտանի միայն ամենասև աշխատանքի։

5. Անդահատումներ

Եվս մի սարսափելի պատիժ, որը լայնոորեն տարածված էր Տիբեթում մինչև նախորդ դարասկիզբ։ Լուսանկարում դուք տեսնում եք ստրուկի, ով բռնել է իր իսկ անդամահատված ձեռքը։ Հին աշխարհում ստրուկներին անդամահատման էին ենթարկում փախուստի դեպքում՝ կտրելով նրանց ոտնաթաթը։ Գողության համար ստրուկին զրկում էին ձեռքից։ Սա, իհարկե, նվազեցնում էր ստրուկի արժեքն ու աշխատունակությունը, ուստի եթե խեղված մարմնով ստրուկի համար իրեն համապատասխան աշխատանք չէր գտնվում, նրան անխուսափելի մահ էր սպասվում։ Տիբեթում անդամահատումների մանիա կար, և հայտնի էր, որ այնտեղ նույնիսկ հատուկ հարկ կար ականջների համար. ստրուկները և ոչ միայն ստրուկները պարտավոր էին տուրք վճարել, որպեսզի իրենց ականջները չկտրեն…

4. Արենա

Պետք չէ խառնել սա գլադիատորների մենամարտերի հետ։ Գլադիատորներն առանձին խավ էին հռոմեական հասարակությունում, որի մեջ մտնում էին ինչպես ստրուկներ, այնպես էլ ազատ մարդիկ, ովքեր իրենց ապրուստի միջոցները վաստակում էին արենայի վրա՝ իրենց կյանքը վտանգելով։ Սակայն սրանից զատ, կար նաև ստրուկներին պատժելու հռոմեական եղանակ. զինված ու նույնիսկ անզեն ստրուկներին հանում էին արենա, որտեղ նրանք պետք է մարտնչեին կամ էլ մահապատժի ենթարկվեին պրոֆեսիոնալ գլադիատորների կողմից, կամ էլ, որ ավելի սարսափելի էր, դառնային վայրի գազանների բաժին։ Հետագայում այս վայրենի պատիժը կիրառվում էր քրիստոնյաների դեմ։

3. Խաչելություն

Թերևս, ոչ միայն ստրուկների համար նախատեսված, այլ առհասարակ ամենադաժան պատիժներից մեկը, որը երբևէ կիրառվել է, խաչելությունն է եղել։ Այն լայնորեն կիրառում էին հատկապես Հռոմեական կայսրությունում, որտեղ սա համարվում էր ամոթալի մահ ու կիրառվում էր միայն ստրուկների, ապստամբների, ռազմագերիների ու առանձնակի ծանր հանցագործություն գործած ցածր խավի հռոմեացիների վրա։ Զոհի ձեռքերն ու ոտքերը մխում էին խաչաձև հարմարանքին ու թողնում էին այդպես, որպեսզի մահանա արնաքամությունից կամ էլ հյուծվածությունից։ Հայտնի է, որ Սպարտակի ապստամբությանը վերջակետ դրած ճակատամարտից հետո Կրասսոսի հրամանով ճանապարհի երկու կողմերով խաչեցին գերի ընկած բոլոր ապստամբ ստրուկներին, որոնք մի քանի հազար էին։ Դե իսկ երբևիցե այս պատիժը կրած ամենահայտնի կերպարն, իհարկե, Հիսուս Քրիստոսն էր։

2. Ողջակիզում

Ոմանք կարծում են, թե մարդկանց այրելու ավանդույթը սկսվել է միջնադարյան Եվրոպայում ինկվիզիցիայի շրջանակներում, մինչդեռ այսպիսի պատիժ նախատեսված էր նաև Հին աշխարհում։ Օրինակ՝ Հռոմում ստրուկներին յուղով ու ծծումբով ներծծված շապիկ էին հագցնում և այրում էին։ Սա գրեթե երաշխավորված մահ էր, քանզի այրվում էր մարմնի գրեթե ողջ մակերևույթը, ու եթե այրումն անգամ կանգնեցնեին, մարդը մահանում էր ցավային շոկից։

1. Մաշկում

Դժվար է պատկերացնել ավելի դաժան պատիժ, քան ողջ մարդուն մաշկելը։ Այս պատիժը կիրառում էին ինչպես հռոմեացիները Հին աշխարհում և թուրքերը միջնադարում ու ավելի ուշ, այնպես էլ տիբեթցիները 20-րդ դարում։ Սովորաբար մարդկանց գամում էին սյունին ու աստիճանաբար մաշկում էին՝ ասես անասունի։ Զոհը սովորաբար մահացած էր լինում պրոցեսի արդեն կեսին։ Սարսափելի է, բայց Տիբեթում մաշկում էին անգամ ստրուկների նորածին ու մանկահասակ երեխաներին ու այդ չարացած կաշին որպես նվեր էին մատուցում բարձրաստիճան տիբեթցիներին ու անգամ լամաներին։

Մաշկված երեխաների չորացված մաշկը…