Թշնամու խնայած գումարը կարող է օգտագործվել մեր դեմ


19:10 , 1 հունիս, 2015

Այսօր կենտրոն հեռուստաընկերության եթերում հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի գովքն էին անում, շատ լավ էին անում: Բայց, տղերք, խորացել եք հարցի բուն էության մեջ: Ի՞նչ է նշանակում Հայաստանի հավաքականի՝ Ադրբեջան մեկնելու ծախսերն Ադրբեջանը պարտավորվել էր վերցնել իր վրա, սակայն մենք հրաժարվել ենք, ու պարոն Ծառուկյանը համաձայնվել է ծախսերը վերցնել իր վրա, որ Ադրբեջանը մեր տեղը ծախս չանի: Հա, հասկացանք, որ Ծառուկյանը աղա տղա ա, բայց էդ չի նշանակում, որ պետք է մեր թշնամուն չթողնենք՝ ավել ծախս անի, ու դա մենք կանենք: Դա կրկնակի վատ է մեզ համար, մեկը՝ որ թշնամին այդ խնայած փողը, որը, կարծում եմ, քիչ չէ, կուղղորդի բանակի սպառազինությանը, որը, իհարկե, իր թշնամու՝ մեր դեմ կօգտագործի: Երկրորդը՝ որ Ծառուկյանը հանգիստ կարող էր այդ գումարը մեր բանակի վրա ծախսել կամ այլ բարեգործության վրա, ու էլի գովելու առիթ կունենար կենտրոնը: