Հայտնի քաղաքական գործիչները մանուկ հասակում


16:31 , 1 հունիս, 2015

Եթե ցանկացած մեկին հարցնես` ո՞րն է կյանքիդ ամենաերջանիկ շրջանը, անշուշտ կլսես` մանկությունս: Զուր չէր աշուղներից մեկը երգում. «Հո՜վ սարեր, մո՜վ սարեր, մանկությունս ետ բերեք...»: Իրոք, յուրաքանչյուրն անհագ կարոտով է հիշում իր անհոգ ու անկաշկանդ տարիները, երբ ծնողների թևի տակ, տատիկների հոգածությամբ պարուրված` բազում երազանքներ էր փայփայում ու երբեմն անմեղ չարաճճիություններ անում: Միակ հոգսը, թերևս, տնային աշխատանքներն էին ու դասարանը մաքրելը: Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, ներկայացնում ենք մեր այսօրվա լուրջ ու բազմազբաղ քաղաքական գործիչների մանկության լուսանկարները. գուցե այսուհետ ոմանք այլ տեսանկյունից՝ ավելի պարզ ու անմիջական կսկսեն ընկալել նրանց: