Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար


14:37 , 1 հունիս, 2015

Yn.am-ը գրում է.

Նայում ես «6-րդ զգայարանն» ու ապշահար լինում: Այ, անխիղճներ, էս ո՞ւր եք տանում ժողովրդին: Մեր ժողովուրդը դարեր ի վեր աստվածապաշտ է եղել, իհարկե միշտ էլ բացառություններ եղել են, բայց անգամ գրականությունով, անգամ պատմությունով հայ հերոսը ոչնչացրել է նրան, ով դեմ է եղել քրիստոննեությանն ու Աստծուն, (վերհիշենք Սամվելին): Մարդը միշտ դիմում է կողմնակի քայլերի, երբ հուսահատված է, լքված, առհասարակ, վատ վիճակում:  

Հիմա, երբ ժողովուրդն այս վիճակում է, վերջին հավատն եք մորթում նրա մեջ՝ հավատացնելով սև մոգությանն ու հակաաստվածային բաների: Անցնեմ հարցի մյուս կողմին: Այն, որ այս շոուն իսկապես հետաքրքիր է ու նայվում է, դա չէմ ժխտի, բայց այն, որ այս հաղորդումը վեր է ածվել խայտառակության... դա անհերքելի է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ