Ինչի՞ց կամ ումի՞ց ենք պաշտպանում երեխաներին


09:43 , 1 հունիս, 2015

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է։ Սիրուն-սիրուն հագցնում ենք երեխաներին, տանում ենք զբոսանքի (եթե տանում ենք), Կենդանաբանական այգին արդեն աշխատում է, պաղպաղակ, հյութ, ջերմ բառեր, պաչիկներ և այլն։ Ֆեյսբուքում՝ պուպուշ նկարներ, լայքեր, սրտիկներ, ջանուլիկ-մանուլիկներ։ Դա էլ է լավ։
Բայց մի հարց ինձ շատ է հետաքրքրում. ինչի՞ց կամ ումի՞ց ենք պաշտպանում երեխաներին՝ սովի՞ց, ցրտի՞ց, կյանքի դժվարությունների՞ց, չարի՞ց, բարո՞ւց, թե՞ ինչ-որ ուրիշ մի երևույթից։ Հետո մի բան էլ՝ ո՞ւմ երեխաներին ենք պաշտպանում՝ մե՞ր, թե՞ համայն մարդկության։

‪#‎խոհափիլիսոփայական‬