Հայաստանում պետք է ասել. «Հերոս չեն ծնվում, հերոս մեռնում են»


09:16 , 30 մայիս, 2015

«Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են» արտահայտությունը Հայաստանում պիտի մի փոքր փոխվի: Աստված մի արասցե, որ հերոսացար ու ողջ մնացիր: Մի քանի տարի հետո, ինչքան չոլի խառնածին կա, կսկսեն քո վրա լուտանք թափել, հրապարակավ բամբասել, արժեզրկել ոչ միայն քո հերոսությունը, այլ նաև քեզ, քո ընտանիքը և բոլոր սրբությունները: Հայաստանում պետք է ասել, «Հերոս չեն ծնվում, հերոս մեռնում են», չնայած, Աստված չանի, բացի հերոս ասելուց՝ քեզ թեկուզ մեռնելուց հետո սկսեն մեծարել, էդ ժամանակ մեռնելն էլ չի փրկի... (Սալիերին շատ նախանձ կոմպոզիտոր էր...)