Տեսնես ե՞րբ մենք ստեղծող հասարակությունից վերածվեցինք քանդող, «թաղող» ու դատող հասարակության


17:57 , 29 մայիս, 2015

Տեսնես ե՞րբ մենք ստեղծող հասարակությունից վերածվեցինք քանդող, «թաղող» ու դատող հասարակության... 
Ազատ խոսքի իրավունքը կարևոր, բայց և անասելի վտանգավոր զենք է, նրա սխալ գործածությունը կարող է վնասել և՛ նրան, ում ուղղված է խոսքը, և՛ հենց խոսողին։ Նռնակի պես է, վերահսկման մեխանիզմ չունի։
Միակ լուծումն Աշխատանքն է։ Ինքնակազմակերպումը։ Աշխատող, գործող մարդը վատախոսելու կամ բամբասելու ժամանակ չի ունենա։) 
Բոլորիս լավ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն եմ մաղթում։