14:08 , 29 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ Ուստ-Լուգա նավահանգստում դադարեցվել է 20 տոննա թարմ սառեցված իշխան ձկնատեսակի խմբաքանակի ներմուծումը Թուրքիայից, հայտնում է baltinfo.ru-ն՝ հղում անելով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությանը։
Խոշոր ուրալյան ընկերության համար նախատեսված խմբաքանակի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերվել է առանց մշակման ամսաթվի արտադրանք։
Որակի և անվտանգության լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալուց և Թուրքիայի պետական անասնաբուժական ծառայության ներկայացված բացատրություններից հետո բեռը բաց է թողնվել։ Արտադրանքի սեփականատիրոջ հանդեպ վարչական իրավախախտման մասին գործ է հարուցվել։