Ժպիտն օգնում է նոր հարաբերություններ հաստատել. հոգեբաններ


09:16 , 29 մայիս, 2015

20140331112908Իրվայնի կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Բելինդա Կամպոսի ղեկավարած գիտական թիմը որոշել է պարզել, թե ինչպես են մարդիկ ձևավորում նոր սոցիալական կապեր և պահպանում առկա հարաբերությունները։ Նրանք ստուգել են, թե այդ գործընթացներում ինչպիսի դեր են խաղում դրական էմոցիաները, որոնք, ինչպես համարվում է, ազդարարում են շփման ու համագործակցության պատրաստակամության մասին։

Փորձերի արդյունքում պարզվել է, որ մարդկանց գրավում են անծանոթները, ովքեր ցուցաբերում են դրական էմոցիաներ։

Թիմի ստացած արդյունքներով՝ մարդիկ առավել լավ իրազեկված են օտարների դրական էմոցիաներից, քան բացասական։ Բացի այդ՝ այն իրավիճակում, երբ պետք է նոր հարաբերություններ հաստատել, մարդիկ բնազդաբար ապավինում են դրական էմոցիաներին։