«Չորրորդ իշխանություն». ԱԱԽ–ի հսկայական ծախսերը


09:08 , 29 մայիս, 2015

«Ազգային անվտանգության խորհուրդը թեև որպես պնտական մարմին որևէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում: Միայն ապրիլ ամսվա ընթացրում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց: 1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը: Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել է տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաև՝ սև գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ և այսպես շարունակ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։