Եթե նվաճումները չենք կարևորում, ապա դրանց գինն էլ չենք հասկանում


12:40 , 28 մայիս, 2015

Առաջին հանրապետությունը ձեռքբերում էր 600 տարվա ընդմիջումից հետո:
Ի՞նչ ենք անում այդ ձեռքբերումը կարևորելու համար։
Արդյո՞ք ֆեյսբուքյան ստատուսը բավարար է:
Ի՞նչ ենք անում հիմա` 70 տարի անց, կրկին ազատություն ձեռք բերած, բայց այսքան խնդիրներով Հայաստանի Հանրապետության համար:
Տեսեք.... եթե չենք կարևորում նվաճումները, ապա դրանց գինն էլ չենք հասկանում:
Ի՞նչ դրական ալիք է եղել հասարակությունում։
Վերջին շրջանում հասարակության ու նրա գրեթե բոլոր շերտերը բողոքում են, ցույցեր են անում, ընդվզման երթեր իրականացնում ու գնում առճակատման` փորձելով բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքները:
Արդյո՞ք եղել է ամիս, որ հասարակության տրամադրությունը լինի հանգիստ ու առանց վրդովմունքների։
Ինչո՞ւ են երկրորդ հանրապետության խնդիրներն այսքան շատ։