Հնդկաստանում շոգից ճանապարհները հալվում են. կա 1100 զոհ


16:00 , 28 մայիս, 2015

Վերջին ամսվա ընթացքում Հնդկաստանում անոմալ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 1100 մարդ է զոհվել։ Լուսանկարներ են հայտնվել համացանցում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են շոգից հալվում նույնիսկ ճանապարհները։ Երկրի հարավարևելյան Անդհրա Պրադեշ և Տելեգանա նահանգներում ջերմաստիճանը վերջին երկու օրերին 45 ℃-ի է հասել, այս մասին հայտնել է «Associated Press»-ը։ Շոգի պատճառներով ավելի քան 1100 զոհերից 852-ը Անդհրա Պրադեշ նահանգում է գրանցվել։

PHOTO: Road markings appear distorted as the asphalt starts to melt due to the high temperature in New Delhi, May 27, 2015.

Նյու Դելիի փողոցի հալված ասֆալտը, մայիսի 27, 2015թ.

PHOTO: Road markings appear distorted as the asphalt starts to melt due to the high temperature in New Delhi, May 27, 2015.

Նյու Դելիի փողոցի ասֆալտի վրայի սպիտակ գծերը դեֆորմացվել են բարձր ջերմաստիճանի հետևանքով, մայիսի 27, 2015թ․

PHOTO: An Indian worker uses a ricksahw to transport ice from an ice factory in Amritsar on May 27, 2015.

Տղամարդը սառույց է տեղափոխում Ամրիցարի սառույցի գործարանից, մայիսի 27, 2015թ․

Մասնագետները կանխատեսում են, որ այս ամառ Ասիայի տարածքում ապրող միլիարդավոր բնակիչներ կարող են տուժել երաշտից ու թայֆունային ակտիվ սեզոնից։ Մարդկանց կոչ է արվում շատ ջուր օգտագործել և օրվա ամենաշոգ ժամերին դուրս չգալ շինություններից։

PHOTO: Sunil, 30, gets medical treatment in Jai Prakash Narayan hospital after suffering sunstroke and severe dehydration in Bhopal Madhya Pradesh, India, May 27, 2015.

30-ամյա Սունիլը բժշկական օգնություն է ստանում Բօպալ Մադյա Պրադեշ բնակավայրի Ջայ Պրակաշ Նարայան հիվանդանոցում արևային հարված և ջրազրկում ստանալուց հետո, մայիսի 27, 2015թ․