Շատ կուզեի, որ Ծիծեռնակաբերդ գնացող տասնյակ հազարավոր մարդիկ Սարդարապատ էլ գնային


02:06 , 28 մայիս, 2015

Շատ կուզեի, որ տասնյակ հազարավոր մարդկանց նման, որ գնում են Ծիծեռնակաբերդ, տասնյակ հազարներ էլ գնան Սարդարապատ: Մեր պատմության ամենահզոր հատվածներից է և այսօրվա դրությամբ Արցախի ազատագրման հետ մեկտեղ ամենամեծ խորհուրդը կրողն ու հաղթական ոգին պարունակողը: 
Մի քանի ժամից ուղևորվում եմ մեր հայրենիքի այն մասը, որ մնացել է Ախուրյանից և Արարատից այն կողմ, ուստի անձամբ չեմ կարող այցելել Սարդարապատ: Բայց շատերդ հնարավորություն ունեք այցելելու և խորապես գնահատելու օրվա կարևորությունը: Շնորհավոր: