16:08 , 3 նոյեմբեր, 2012
«Մեր ստրկամտութիւնը այնքան է յառաջադիմել, որ ստրուկների շուկայի մէջ ինքներս ենք տէր որոնում… Յոյսներս դրել ենք շուրջպարի վրայ, հաւատալով, թէ այս բռնութեամբ պարելը բաւական է, որ ժողովուրդը միաբանուի պարբաշուն. յոյսներս դրել ենք մի առագաստանաւակի վրայ, որն ընդամէնը զբօսանքների համար է դուրս գալիս նաւարկութեան. յոյսներս դրել ենք գեղարուեստի հետ որեւէ կապ չունեցող, բայց իր գրամոլական արտադրանքը Շեքսպիրի կամ Դոստոեւսկիի կամ Թոմաս Մաննի գրքերից հազարապատիկ աւելի վաճառող մէկի վրա, կարծելով, թէ նրա կողմից գոնէ մէկ անգամ «Հայաստան» բառն ասելը բաւական է, որ մենք դառնանք համաշխարհային տէրութիւն եւ աշխարհն էլ ճանաչի մեզ: