Սոս Ջանիբեկյանը պահանջում է հեռացնել տգեղ գովազդային սյունը Կարապի լճի տարածքից


14:24 , 26 մայիս, 2015

Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը:


Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը:

Ես՝ Սոս Ջանիբեկյանս՝ որպես քաղաքացի, միանում եմ այս պահանջին։

Լավ, ես չեմ հասկանում, Երևան քաղաքի տեսքի, ճարտարապետության, design-ի պատասխանատուն ո՞վ ա, որ սենց ամենաթողություն ա տիրում, ով իր ճաշակով ինչ ուզում՝ անում ա թե՛ իր տան հետ, թե՛ շենքի, թե՛ փողոցի, թե՛ Երևանի, հիմա էլ անցել են հասարակական լավ երևանյան ժամանցային վայրերի գառլախմանը։